ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է ՊՆ Ty-154 օդանավի կործանման 4 վարկած
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնում հայտնել են, որ նախօրեին Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ օդանավի կործանման հետ կապված ահաբեկչական որևէ գործողություն փաստող տեղեկություն առայժմ չի ստացվել, փոխանցում է Tass-ը։
«Որևէ նշան կամ փաստ, որը ցույց կտա օդանավում հնարավոր ահաբեկչական ակտ, ներկա պահին չի ստացվել»,-նշել են կենտրոնում։
Ըստ ԱԴԾ-ի՝ շրջանառվում է 4 վարկած՝ օդանավի շարժիչի մեջ օտար առարկայի ներթափանցում, անորակ վառելիք, որը կարող էր հանգեցնել հզորության անկմանը և շարժիչի խափանմանը, օդաչուական սխալ և օդանավի տեխնիկական անսարքություն։
Ավելի վղ ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ևս բացառել էր ահաբեկչական գործոնը։