Սոչիի օդանավակայանում օպերատիվ շտաբ է ստեղծվել՝ կործանված Ту-154 օդանավի ուղևորների հարազատների ընդունելության համար
Սոչիի օդանավակայանում օպերատիվ շտաբ է ստեղծվել՝ կործանված Ту-154 օդանավի ուղևորների հարազատների ընդունելության համար: Այս մասին հայտնում է TACC-ը:
Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հայտնել է, որ օդանավակայանում աշխատում են հոգեբանական օգնություն տրամադրող հերթապահ խմբերը, իսկ օդանավակայան ժամանող հարազատներին տրամադրվում է տրանսպորտ և սննունդ:
Նշենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/25/104993/]Ту-154 օդանավի կործանման [/url]վայրում հայտնաբերվել են 4 զոհվածների մարմիններ: Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-100 մետր խորության վրա: