7942 դիտում
14:37 19-03-2016
ՌԴ հետաքննչական կոմիտեն նշել է Ռոստովում Boeing-737-ի կործանման 2 հիմնական վարկած
Ռուսաստանի Դաշնության հետաքննական կոմիտեն Դոնի Ռոստովում այս գիշեր տեղի ունեցած ուղևորատար օդանավի վթարի 2 հիմնական վարկած է առաջ քաշել՝ տեխնիկական անսարքություն և օդաչուական սխալ: Այդ մասին Interfax-ին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի հարավային հետաքննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Կովրիժնայան:
«Ներկա պահին դիտարկվում է 2 հիմնական վարկած՝ օդաչուների սխալը՝ կապված եղանակային վատ պայմանների հետ կամ տեխնիկական անսարքությունը»,-ասել է նա:
Ավելի վաղ Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը որպես հիմնական վարկած նշել էր եղանակային վատ պայմանները:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80001/]Հիշեցնենք[/url], որ Դուբայից Ռոստով թռչող Boeing-737-800 ուղևորատար օդանավը, որում եղել է 61 մարդ, վթարվել է Ռոստովի օդանավակայանում, թռիչքուղուց մի քանի մետր հեռավորության վրա, երբ առաջին չհաջողված վայրեջքից հետո փորձել է 2-րդ անգամ վայրէջք կատարել:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80011/]Մարտի 20[/url]-ը Ռոստովի մարզում հայտարարվել է սգո օր:
Նմանատիպ նյութեր
3703 դիտում
12:38 22-03-2016
Նոր վարկած՝ Ռոստովում Boeing-ի վթարից. օդանավի ղեկը կարող էր սառած լինել
2495 դիտում
15:16 22-01-2021
Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
826 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է