Lufthansa ավիաընկերությունն այս պահին Airbus A-320-ի կործանման միայն մեկ վարկած ունի
Բարսելոնայում Lufthansa ավիաընկերության փոխնախագահ Հեյք Բիրլենբախը հայտնել է, որ ներկա պահին Airbus A-320 ինքնաթիռի կործանման միակ վարկածը, որ կարելի է պաշտոնապես հնչեցնել, դա դժբախտ պատահարն է:
Ըստ նրա խոսքերի՝ այս պահին «ոչինչ չկա ասելու»:
Հիշեցնենք, որ Lufthansa ընկերությանը պատկանող Germanwings ավիաընկերության ինքնաթիռը կարծանվել էր երեկ ֆրանսիական Ալպերում: Զոհվել է 150 մարդ: Ուղևորների թվում եղել են 16 դպրոցական և 2 նորածին: