Սոչիի օդանավակայանից Սիրիա ուղևորվող Ту-154 օդանավը կործանվել է Սև ծովում
Սև ծովում կործանվել է Սոչիի օդանավակայանից Սիրիա մեկնող Tу-154 օդանավը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Սոչիից և Գելենջիկից դեպքի վայր ժամանած MИ-8 ուղղաթիռները, ինչպես նաև 7 նավեր Սև ծով որոնում են ՌԴ ՊՆ անհետ կորած Tу-154 օդանավը։
Այլ ուղղաթիռներ բերվել են մարտական պատրաստության Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայաններում:
Հաղորդվում է, որ օդանավն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան:
Օդանավում գտնվել է 93 ուղևոր, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9 ռուսաստանյան լրագրող և մեծ մասը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին շնորհավորելու Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը: