Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում «Ադամն ու Եվան» առևանգել են «Զվարթնոց» օդանավակայանից Թոխմախի գերեզմաններ ուղևորվող «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ի Mercedes S63-ը. ոստիկանները փնտրում են առևանգողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝  նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից,  ով հայտնել է, որ իրենք «Զվարթնոց»   օդանավակայանից մարդ են դիմավորել, ովքեր իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63  մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ  Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին,  մի աղջիկ՝ որպես հաճախորդ,  «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63  մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց»   օդանավակայանից հյուրեր դիմավորելու և նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղևորվելու նպատակով:
Արդեն օդանավակայանում Mercede ի վարորդ Արա Ա.-ին է  մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղևորվել են նրանց մատնանշած վայրը:
Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան, Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով և մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել են:
Մինչ ոստիկանները  պարզում էին դեպքի հանգամանքները, Մալաթիայի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանը օպերատիվ տեղեկություն է ստանում, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբեվել է այն:
Փաստի առթիվ  ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում և Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  այն փոխանցվելու է տարածքային ենթակայության կարգով ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու  ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


