211652_close_icon
views-count4342 դիտում article-date 14:17 21-10-2016

Բրիտանիան 2 ռազմանավ է ուղարկել՝ ուղեկցելու Սիրիա ուղևորվող ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող «Դանքան» ականակիրը և «Ռիչմոնդ» ֆրեգատն ուղեկցում են ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին, որն ուղղություն է վերցրել դեպի Սիրիայի ափեր և այս պահին անցնում է Բրիտանիայի ափերի մոտով։ Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական նավերն ավիակիրն կուղեկցեն այնքան ժամանակ, մինչև նա կանցնի Հյուսիսային ծովով ու Լա-Մանշ նեղուցով։ Լա Մանշից դուրս գալով՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի նավերի խումբը՝ ավիակրի ուղեկցությամբ կուղևորվի այնուհետև դեպի Ջիբրալթարի կողմը և Միջերկրական ծովով կհասնի Սիրիայի ափեր։ BBC-ի դիցանագիտական վերլուծաբան Ջոնաթան Մարկուսի կարծիքով՝ Սիրիայում ռուսական ավիակրի մասնակցությամբ առաջին մարտական գործողությունը կլինի 1991 թվականից մինչ այսօր։ Ըստ վերլուծաբանի՝ ավիակրի այդքան երկար ճանապարհորդությունը Ռուսաստանի կողմից ուժի ցուցադրություն է, որով Մոսկվան Արևմուտքին հասկացնում է, որ կարող է ուժ կիրառել որտեղ և երբ կամենա։

Նմանատիպ նյութեր