Մալազիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորակը. կա 1 տասնյակից ավելի զոհ
Մալազիայի Պագոհ քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, հաղորդում է mk.ru-ն։
Բացի զոհերից, մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել 17 մարդ։
Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել 6 մետր բարձրությունից։ Դեպքի վայր են ուղևորվել բուժբրիգադներ, հրշեջ-փրկարարներ և իրավապահներ։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները։