Չինաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը, կան զոհեր, վիրավորներ ու անհայտ կորածներ
Չինաստանի Գույչժոու նահանգում ուղևորատր ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 5 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08։30-ի սահմաններում՝ Գույան շրջանի Կայանի ոլորանում, երբ ավտոբուսն անցնում էր կամրջի վրայով։
Անհայտ կորած է համարվում 4 մարդ։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։