Չինաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան տասնյակ տուժածներ
Չինաստանի Չունցին քաղաքում ուղևորատար ավտոբուսն ընկել է Յանցզի գետը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսը, որում այդ պահին գտնվել է 10 հոգի, մեկ այլ մեքենայի հետ բախումից հետո կորցրել է կառավարումը և ընկել գետը:
Վթարի հետևանքով տուժել են ավտոբուսի ուղևորները:
Տեղում աշխատանքներ են կատարում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: