Հալեպի շրջանում վերսկսվել են ռմբակոծությունները
Հալեպի շրջանում կրկին ռմբակոծություններ են։ Այդ մասին հայտնել է Սիրիայում տեղակայված մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային կենտրոնը, փոխանցում է BBC-ն։
Ակտիվիստների տվյալներով՝ հարվածները հասցվել են Հալեպի արևմտյան, հարավ-արևմտյան և հարավային հատվածներին, որոնք սիրիական բանակը հետ էր գրավել ապստամբներից։
Իրավապաշտպանները տեղեկություններ չունեն զոհերի և տուժածների մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնեց Հալեպից և Իդլիբ նահանգի 2 գյուղերից բնակիչների տարհանման գործընթացի ավարտի մասին։
ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ընդհանուր հաշվով տարհանվել է ավելի քան 36,000 խաղաղ բնակիչ։ Հալեպից դուրս գալու հնարավորություն էին ստացել նաև ապստամբները։