Վերսկսվել է Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարհանումը
Երկօրյա ընդմիջումից հետո Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակչության տարհանումը վերսկսվել է, հաղորդում է rosbalt.ru-ն։
Նշվում է, որ ընդդիմության ներկայացուցիչները սիրիական ռեժիմի հետ նոր պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցով։
Ըստ ծրագրի՝ Հալեպից դուրս կբերվեն Ֆուա և Քեֆրայա շրջանների բնակիչները, ովքեր կես տարի է, ինչ գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո։ Այսօր իսկ կտարհանվեն մոտ 20.000 բնակիչներ։
Դեկտեմբերի 20-ին Մադայա և Զեբադանի շրջաններից դուրս կբերվեն շուրջ 1500 հիվանդ և վիրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։