211652_close_icon
views-count787 դիտում article-date 20:36 05-05-2015

Կառավարական ուժերի անխնա ռմբակոծությունները Հալեպի քաղաքացիական անձանց կյանքը դարձրել են անտանելի. Amnesty International

Սիրիայի կառավարական զորքերը տակառային ռումբերով շարունակում են գրոհել քաղաքացիական շրջանները: Հալեպում զինվորականների գործողությունները կարելի է համարել հանցագործություն մարդկության դեմ: Լայնորեն տարածում գտած վայրագությունները, մասնավորապես՝ կառավարական ուժերի արատավոր ու անխնա ռմբակոծությունները Հալեպի քաղաքացիական անձանց կյանքը դարձրել են անտանելի: Այս մասին ասվում է Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպության նոր զեկույցում: Ինչպես հայտարարել է «Amnesty International»-ի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ծրագրի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ շրջաններում այդ դատապարտելի ու կանոնավոր հարվածները, գիտակցական ու պարբերական հարձակումները քաղաքացիական անձանց վրա զինվորական հանցագործություն են և հանցագործություն մարդկության դեմ:

Նմանատիպ նյութեր