211652_close_icon
views-count10618 դիտում article-date 16:37 23-12-2016

Ռուսաստանում մի խումբ մարդիկ անտիֆրիզ են խմել ու մահացել

Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։ Հաղորդվում է, որ զոհերից մեկն աշխատել է կենցաղային թափոնների ոչնչացման ընկերությունում։ Հայտնաբերելով հեղուկով լի ապակյա տարան՝ վերջինս որոշել է, որ այն հնարավոր է խմել և հեղուկը հյուրասիրել է ընկերներին։ Շուտով անտիֆրիզ խմողների մոտ առաջացել են միևնույն ախտանիշները՝ սրտխառնոց, թուլություն, շնչառության դժվարացում։ Տղամարդկանց կյանքը փրկել չի հաջողվել։ Քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Նախնական տեղեկություններով՝ հեղուկը հակասառուցիչ է եղել։ Այն ուղարկվել է քիմիական հետազոտության։

Նմանատիպ նյութեր