Հաագայի դատարանում գեներալը բոլորի ներկայությամբ թույն է խմել և մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով գեներալ Սլոբոդա Պրալյակի դեմ դատավճռի հրապարակումից հետո վերջինս ինքնասպանություն է գործել, հաղորդում է Hina գործակալությունը։
Գեներալը հենց նիստերի դահլիճում թույն է խմել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է։
Նշվում է, որ քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013 թվականին կայացված վճիռը. 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:
Պրալյակը բարձրացել է տեղից վճռի վերահաստատումից հետո, հայտարարել, որ ինքը ռազմական հանցագործ չէ և դատավճռին արհամարհանքով է վերաբերվում, ինչից հետո բոլորի ներկայությամբ խմել է թույնը։ Միջադեպի հետևանքով դատական նիստը դադարեցվել է: