61999 դիտում
21:27 31-07-2022
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. հիվանդանոց տեղափոխված 63-ամյա կինը մահացել է. ըստ աղջկա հայտարարության, մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյային քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ մասի պետ Հասրաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Լ.Ս.-ն է:
Տեղում վերջինիս աղջիկը հայտնել է, որ իր մայրն իրեն ասել է, որ այդ օրը՝ օրվա տարբեր ժամերին, պարբերաբար օգտագործել է տարբեր քանակության դեղահաբեր՝ «Ամիտրիպտիլին և Աֆոբազոլ» տեսակի դեղահաբեր, ինչից էլ մայրը թունավորվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)