Մալթայում վայրէջք է կատարել առևանգված ուղևորատար օդանավը
Լիբիական Sfriqihay Airways ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որում 118 ուղևոր կա, վայրէջք է կատարել Մալթայում, հաղորդում է Reuters գործակալութունը։
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի խոսքով՝ անվտանգության ուժերը պատրաստվում են օպերացիայի։ Ներկա պահին օդանավն առևանգողների հետ տեղի իշխանությունները բանակցություններ են տանում։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ օդանավն առևանգածներից երկուսի ձեռքում նռնակներ կան, նրնք սպառնում են, որ կպայթեցնեն օդանավը։
Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ օդանավում 1 ահաբեկիչ կա, ում ձեռքին նռնակ կա։ Վերջինս պատրստ է ազատ արձակել ուղևորներին, եթե կատարեն իր պահանջները։
TVM հեռոիստաալիքի տրամադրած կադրերում երևում է, որ թռիչքուղուն մոտենում են 3 ավտոմեքենաներ, որոնցից զինվորական համազգեստով մի քանի տասնյակ մարդիկ են դուրս եկել։ Նրանք գտնվում են օդանավից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և դեռևս ոչ մի գործողություն չի ձեռնարկվում։
Sky News Arabia-ի տվյալներով՝ ուղևորներն ազատ են արձակվել, պատանդ են պահվում միայն օդանավի անձնակազմի անդամները։
Airbus A320 օցանավը կատարում էր Սաբհա-Տրիպոլի չվերթը։