2263 դիտում
10:50 23-12-2016
Մինչև մեր ներքին խնդիրները չլուծվեն, խաղաղության չի լինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ոչ մի մեղսունակ մարդ չի ցանկանա հարևանների հետ հավերժ պատերազմի պայմաններում ապրել և դեմ լինել խաղաղությանը, հաշտությանը և բարիդրացիությանը։ Ոչ մի դիտողունակ մարդ չի կարող վիճել, որ Հայաստանի բազմաթիվ լրջագույն տնտեսական խնդիրների պատճառը պատերազմն ու շրջափակումն է։ Բայց ես վստահ չեմ, որ ճիշտ է հայտնի տրամաբանությունը՝ «մինչև խաղաղություն չհաստատվի, մեր խնդիրները չեն լուծվի»։ Իսկ գուցե այդ կառուցվածքը շուռ տանք և հակառակն ասենք. «Մինչև մեր ներքին խնդիրները չլուծվեն, խաղաղության չի լինի»։
Նման եզրահանգումը միայն առաջին հայացքից է թվում տարօրինակ, իրականում դա շատ էլ տրամաբանական է՝ դու պետք է ներսում այնքան ուժեղ և միասնական լինես, որ հակառակորդը չկարողանա, չհամարձակվի քեզ վրա հարձակվել։ Դա, իհարկե, չի բացառում հարևանների հետ բանակցություններ վարելու և փոխզիջումներ փնտրելու անհրաժեշտությունը։ Հարցն այն է, թե որքան ամուր են բանակցելու դիրքերը։ Իսկ դա, ես վստահ եմ, մեր ներքին խնդիրն է
Այնպես որ, չնսեմացնելով Ղարաբաղյան խնդրի կարևորությունը, արժե թերևս «ավելի խորը փորել» և հասկանալ, թե որ տարրերն են մեզ պակասում լիարժեք պետություն ունենալու համար: Իհարկե, մեկ-երկու նախադասությամբ այս հարցին չես պատասխանի, բայց ինձ թվում է՝ «ծուռ ակոսն» առաջացավ այն պահին, երբ մեզ թվաց, թե «որոշ» կամայականություններ, «որոշ» անբարոյական, մութ գործեր հնարավոր է անել՝ հանուն ինչ-որ վեհ գաղափարի, հանուն նույն Ղարաբաղի ազատագրման: Ավելի լայն իմաստով՝ երբ մենք ընկանք մաքուր «պրագմատիզմի» գիրկը՝ կարծելով, թե պետության հիմքում պետք է ընկած լինեն «ազգային-ազատագրական», ոչ թե բարոյական, հոգևոր արժեքներ: Երբ որոշում ընդունողները դա սկսեն հասկանալ, դրանով կդրվեն լիարժեք պետության հիմքերը: Իսկ երբ մենք ունենանք ուժեղ պետություն, կկարողանանք լուծել Ղարաբաղի հարցը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը