211652_close_icon
views-count1521 դիտում article-date 16:14 22-12-2016

Աջակցություն կստանան կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչները

ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2016թ. օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 506,622.7 հազար ՀՀ դրամ: 2016թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժել են շուրջ 70 համայնքների բնակիչներ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին ու Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ հանրապետության գյուղատնտեսությունում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային նպատակային ծրագրերով: Սակայն, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ի հայտ են գալիս ոլորտի կարգավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի ֆինանսական որոշակի միջոցների ներդրում: Հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով Սևանա լճի ափամերձ 10 հա (Սևան-Արտանիշ հատված) տարածքի անտառապատման աշխատանքը կհամարվի ամբողջական: Արդյունքում՝ ամռան ամիսներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կլինի իրականացնել ոռոգման աշխատանքներ և կապահովվի տնկիների կպչողականության բարձր ցուցանիշ:

Նմանատիպ նյութեր