3154 դիտում
12:36 01-11-2018
Քարինջ բնակավայրի կարկտահարությունից տուժած բնակիչները օժանդակություն կստանան
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի կարկտահարությունից և տեղատարափ անձրևից տուժած բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախագծին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները՝ 8576 ք/մ, վնասի չափը կազմում է 12 մլն 864 հազար դրամ:
Զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: 1980-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի 680 քմ ասբոշիֆերի քառաթեք տանիքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, և մասնակի վերանորոգումն ու շահագործումը դարձել է անհնար: Տանիքի հիմնանորոգման համար կպահանջվի 11.9 մլն դրամ:
Պահանջվող գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ այն համայնքի բնակիչներին փոխանցելու և դպրոցի տանիքը վերանորոգելու համար:
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
16:14 22-12-2016
Աջակցություն կստանան կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչները
1914 դիտում
14:49 17-07-2014
Կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք կստանա օժանդակություն
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար