Խամեսը վիզա է ձևակերպում և կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը` ամենայն հավանականությամբ, հունվարին կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
25-ամյա կոլումբիացի այժմ գտնվում է Բոգոտայում և զբաղված է բրիտանական վիզայի ձևակերպմամբ: Անգլիայում Խամեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Ավելի հավանական է համարվում մանչեսթերյան ակումբը: