211652_close_icon

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցում փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», այնքան շատ են, որ նույնիսկ հաշվիչ մեքենայով չես կարող հաշվել․ ամեն օր պարեկներն այդ հատվածում վթարներ են ձևակերպում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count613 դիտում article-date 12:16 22-02-2026
Վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում իրականացվում են փոսալցման աշխատանքներ։

Ճիշտ է, այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կան տեղեկություններ, որ օրերը տաքանալուց հետո մայրաքաղաքում մեծ թվով ճանապարհներ հիմնանորոգվելու են։

Այս օրերին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի գլխավորությամբ սկսել են փոսալցման աշխատանքներ մի քանի կարևորագույն փողոցներում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն վտանգավոր, փոսերով հարուստ ճանապարհներից մեկն է նաև Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցը, որտեղ փոսերն այնքան շատ են, որ նույնիսկ հաշվիչ մեքենայով չես կարող հաշվել։

Գրեթե ամեն օր այդ փոսերի, այդ թվում՝ «մարդաբոյ», պատճառով վարորդների ավտոմեքենաները կամ անվահեծաններն են կոտրվում, կամ անիվներն են պայթում, կամ թափարգելներն են կոտրվում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն օր է եղել՝ 10-ից ավելի վթարներ են ձևակերպել Արղության-Մալխասյան փողոցներում, և վթարների պատճառը եղել են «մարդաբոյ» փոսերը։

Լավ կլինի, որպեսզի Երևանի քաղաքապետի հանձնարարականն իրականացվի նաև բավականին մեծ տրանսպորտային շարժ ունեցող Արղության փողոցում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր