Կոլումբիայի հավաքականի նախկին ավագ Կառլոս Վալդերաման մեկնաբանել է իր հայրենակից Խամես Ռոդրիգեսի անհաջող ժամանակաշրջանը «Ռեալում»:
«Եթե Խամեսը նույնիսկ 3, 4 կամ 5 գոլ խփի, միևնույն է, Զիդանը նրան հիմնական կազմում չի ընդգրկի: Խամեսը պարզապես նրան դուր չի գալիս:
Կառլո Անչելոտին Խամեսին խաղադաշտ էր մտցնում, և վերջինս հիանալի էր գործում, նույնը Ռաֆայել Բենիտեսի ժամանակ, բայց ոչ` Զիդանի դեպքում:
Այդ իսկ պատճառով չենք կարող հասկանալ, թե խնդիրն ինչումն է», նշել է Վալդերաման: