211652_close_icon
views-count2338 դիտում article-date 13:12 19-12-2016

2016 թ-ին աշխարհում 57 լրագրող է սպանվել. «Լրագրողներ առանց սահմանների»

2016 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ սպանվել է 57 լրագրող։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան հրապարակման մեջ, հաղորդում է Tass-ը։ Նախորդ տարի նրանց թիվը կազմել էր 67։ Հիմնականում ԶԼՄ-ների ներկայացուցիչները մահացել են հակամարտության գոտիներում լուսաբանելու ժամանակ։ Այդ հարցում առաջին տեղում է Սիրիան, որտեղ սպանվել է 19 լրագրող։ Նրան հաջորդում է Աֆղանստանը (սպանվել է 10 լրագրող), այնուհետև ցուցակը լրացնում են Իրաքը (7 լրագրող) և Եմենը (5 լրագրող): Ցուցակում ներառվել են այն այն սպանվածների անունները, ովքեր պրոֆեսիոնալ լրագրողներ չէին, այլ բլոգերներ։ Նրանց թիվը կազմում է 9։ Նույն պայմաններոմ են սպանվել այլ մասնագիտությունների տեր 8 մարդիկ։ Վերջիններս զբաղվում էին ԶԼՄ-ներին տեղեկություններ հաղորդելով, սակայն՝ կյանքի գնով։ Զեկույցում նշվում է, որ այս տարի սպանված լրագրողների թիվը համեմատաբար քիչ է, քանի որ նրանք սկսել են խուսափել առավել վտանգավոր երկրներից՝ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Եմենից, Աֆղնաստանից, Բանգլադեշից և Բորուդնիից։ Իսկ վերջին 10 տարիներին, կազմակերպության տվյալներով, ողջ աշխարհում մասնագիտական գործունեության ժամանակ սպանվել է ավելի քան 780 լրագրող։

Նմանատիպ նյութեր