2246 դիտում
20:14 02-11-2016
Մամուլի թշնամիների ցուցակում են Պուտինը, Էրդողանը, Ալիևը. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը [url=https://rsf.org/en/portraits/predator]հրապարակել է[/url] աշխարհում մամուլի թշնամի քաղաքական գործիչների և կազմակերպությունների ցուցակը, որում տեղ են գտել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները:
Ցուցակում, ընդհանուր առմամբ, ներառված է 35 անուն՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական և հանցավոր խմբավորումներ ու շարժումներ:
Վլադիմիր Պուտինին վերաբերող հատվածում նշվում է, որ այժմ Ռուսաստանում խոսքի ազատության մակարդակը շատ ավելի ցածր է, քան երբևէ՝ ԽՍՀՄ անկումից հետո: Այսօր այդ երկրում ճաղերի ետևում է 4 լրագրող: Բացի այդ, իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանում առանց դատարանի որոշման կայքեր են փակվում, իսկ սոցցանցերի օգտատերերը կարող են մեկ գրառման պատճառով ճաղերի ետևում հայտնվել:
Ռեջեբ Թայիփ Էրդողանի վերաբերյալ հատվածում իրավապաշտպանները նշում են, որ նա ընդհանրապես չի սիրում մեդիան: 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը Էրդողանին թույլ տվեց ձերբակալել 200 լրագրողներ, փակվել են 124 թերթեր, ամսագրեր, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, տասնյակ լրագրողներ լքել են երկիրը:
Իլհամ Ալիևի վերաբերյալ իրավապաշտպանները գրում են, որ 2014թ-ից նա դաժան պատերազմ է մղում իր քննադատների դեմ: Անկախ լրագրողները և բլոգերները բանտ են նետվում, անկախ լրատվամիջոցներ` «Զերկալոն» և «Ազադլիքը» ճնշվում են ֆինանսապես, «Ռադիո Ազադլիքը» ուժով են փակվում: Առավել անհնազանդ լրագրողներին զսպելու համար իշխանությունները ահաբեկում են նրանց ընտանիքների անդամներին:
Նմանատիպ նյութեր
2335 դիտում
13:12 19-12-2016
2016 թ-ին աշխարհում 57 լրագրող է սպանվել. «Լրագրողներ առանց սահմանների»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»