ԱՊԼ-ում խախտումների քանակով առաջատարները Իբրահիմովչն ու Պոգբան են
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն ու կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի ներկայիս առաջնությունում ամենաշատ խախտում կատարած խաղացողներն են:
17 տուրի արդյունքներով շվեդ խաղացողը կանոնները խախտել է 38 անգամ, իսկ ֆրանսիացին` 36:
3-րդ տեղը զբաղեցնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման` 34 խախտում, 4-րդը «Ուոթֆորդի» կիսապաշտպան Նորդին Ամրաբատն է` 33: