Պոգբան և Սմոլինգը որակազրկման պատճառով բաց կթողնեն ԱՊԼ-ի 1-ին տուրի հանդիպումը
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է, որ ԱՊԼ-ի 4 խաղացող ներկա պահին որակազրկված են:
Դա «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան է (1 խաղ), պաշտպան Քրիս Սմոլինգը (1 խաղ), «Լեսթերի» պաշտպան Ռոբերտ Հուտը (3 խաղ, մնացել է 1) և «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն (6 խաղ, մնացել է 3):
Սմոլինգը որակազրկվել է 2015/16 մրցաշրջանի Անգլիայի Գավաթի եզրափակիչում ստացած կարմիր քարտի համար, Հուտը` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ ընդհարվելու, Դեմբելեն` մատը Դիեգո Կոստայի աչքը մտցնելու, իսկ Պոգբան` Իտալիայի Գավաթում երկրորդ դեղին քարտի համար: