211652_close_icon
views-count5771 դիտում article-date 15:33 29-12-2017

ԱՊԼ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում է Պոլ Պոգբան

Daily Mail պարբերականը հրապարակել է անգլիական պրեմիեր-լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը՝ առանց պարգևավճարների: Առաջին տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը վաստակում է շաբաթական 290 հազար ֆունտ: Թոփ եռյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն (250 հազար» և երեք խաղացող, որոնք ստանում են 220 հազարական ֆունտ՝ Սերխիո Ագուերոն, Յայա Տուրեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի») և Զլաթան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»): 2017 թվականի Եվրոպայի լավագույն ռմբարկու, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շաբաթական 110 հազար ֆունտ աշխատավարձով կիսում է ընդամենը 35-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր