Լիոնել Մեսին որոշել է ամուսնանալ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և նրա ընկերուհին` Անտոնելա Ռոկուցան որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները և ամուսնանալ: Ամուսնության ժամկետը դեռևս հայտնի չէ:
Լեոն և Անտոնելան երկու երեխա ունեն` Տյագոն և Մատեոն, ու պատրաստվում են ամուսնանալ իրենց հարազատ արգենտինական Ռոսարիո քաղաքում:
Նշենք, որ նրանք մանկության ընկերներ են եղել: Երբ 2000 թվականին Մեսին պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ, նրանք սկսեցին հանդիպել: Այդ ժամանակից ի վեր նրանց ընտանիքում երկու երեխա է ծնվել. 4-ամյա Տյագոն և մեկ տարեկան Մատեոն: