Լիոնել Մեսին Պարագվայի հետ խաղում բոլորին հիացրել է. տեսանյութ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Պարագվայի հետ Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/01/58330/]խաղի[/url] (6:1) լավագույն խաղացող:
Մեսին այդ խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը վեց հաջող շրջանցում է կատարել. ավելի շատ, քան Պարագվայի հավաքականի բոլոր խաղացողները միասին վերցրած:
Ինքը՝ Լիոնել Մեսին, հանդիպման վերաբերյալ ասել է հետևյալը. «Գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում մտնել դարպասը, բայց մենք գիտեինք. հենց գոլ խփենք, մեզ կանգնեցնել այլևս հնարավոր չէր լինի: Չորս խաղում մենք չորս գոլ էինք խփել, իսկ այստեղ՝ միանգամից վեց:
Մենք հասել է 2014թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ, հասել է Ամերիկայի Գավաթի եզրափակիչ և այժմ ցանկանում ենք նվաճել այն: Ինձ համար կարևոր չէ, որ գոլ չեմ խփում: Առայժմ դա թիմն է անում:
Հուսով եմ, իմ և իմ թիմակիցների կարևորագույն գոլերը ամենաբարձրյալը պահել է եզրափակիչի համար», ասել է Մեսին: