35-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ ու որոշել ամուսնանալ
35-ամյա Սերժիկ Չաթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տարիներ շարունակ ճանաչելով Աշտարակ քաղաքի բնակչուհի Մ. Բ-ին, նախապես իմանալով, որ նա անչափահաս է, ամուսնության նպատակով փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Ապարանի ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 8-ին որոշումը ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: