211652_close_icon
views-count5529 դիտում article-date 13:22 15-12-2016

Անգլիա. Իբրահիմովիչի երեկոն և առաջատարների հաղթանակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Մանկունյանցիները Պոգբայի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան, սակայն դաշտի տերերին հաջողվեց 2-րդ խաղակեսում հավասարեցնել հաշիվը: 88-րդ րոպեին Իբրահիմովիչը Պոգբայի փոխանցումից հետո խփեց հաղթական գնդակը: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չէր մասնակցում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բացի Լոնդոնի «Արսենալից», որը 1:2 հաշվով պարտվեց «Էվերթոնին», մնացած առաջատարները հաղթանակներ տարան, ընդ որում` բոլորը չոր: «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին» և 40 միավորով առաջին տեղում է: Սա Կոնտեի թիմի 10-րդ անընդմեջ հաղթանակն է: «Արսենալն» ու «Լիվերպուլը» վաստակել են 34-ական միավոր և կիսում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: «Մանչեսթեր Սիթին» 33 միավորով չորրորդ տեղում է, «Տոտենեմը» ունի 30, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 27 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր [/b] «Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 Ջեյմս Մաքարթուր, 66 – Պոլ Պոգբա, 45+2, Զլատան Իբրահիմովիչ, 88 «Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 2:0 Պաբլո Սաբալետա, 33, Դավիդ Սիլվա, 86 «Տոտենհեմ» - «Հալ Սիթի»՝ 3:0 Քրիստիան Էրիքսեն, 14, 63, Վիկտոր Վանյամա, 73 «Միդլսբրո» - «Լիվերպուլ»՝ 0:3 Ադամ Լալանա, 29, 68, Դիվոկ Օրիգի, 60 «Սանդերլենդ» - «Չելսի»՝ 0:1 Սեսկ Ֆաբրեգաս, 40
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր