1820 դիտում
19:26 05-02-2020
Կրթության և գիտության ոլորտում հաղթանակները նույնն են, ինչ օլիմպիական հաղթանակները. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին մասնակցած՝ ԵՊՀ թիմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Թբիլիսիում կայացած միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ թիմը դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Շնորհավորելով ուսանողներին ձեռքբերման համար՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ եւ հաղթանակ է մաղթել թիմին՝ նշելով, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել: Նա ասել է, որ նման հաղթանակները նույնն են, ինչ սպորտային եւ օլիմպիական հաղթանակները, եւ դրանք նույն ուշադրությանն ու վերաբերմունքին պետք է արժանանան:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն ասել է, որ թիմը բացառիկ արդյունք է գրանցել մի քանի փուլից բաղկացած այս հեղինակավոր եւ ուժեղ մրցույթում. եզրափակիչը տեղի կունենա 2020թ. հունիս ամսին, Մոսկվայում: Համալսարանական ուսանողները պատմել են մրցույթի եւ իրենց ապագա ծրագրերի մասին: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած վերաբերմունքի համար, նշելով, որ նախագահի ուշադրությունն ուսանողների համար ոգեւորող է: Նա շատ էական է համարել այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կարեւորել եւ կարեւորում է ծրագրավորման ոլորտը, որը հեռանկարային է մեր երկրի համար:
Նախագահ Սարգսյանը վերհիշել է համամիութենական դպրոցական օլիմպիադաներին իր մասնակցության ու փորձառության մասին, նշելով, որ այսօր էլ կրթությունը շարունակում է մնալ մեր հզորագույն հաղթաթղթերից մեկը:
Արմեն Սարգսյանը պատմել է նաեւ նախագահական ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին, որն ուղղված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի առաջատար մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման, մաթեմատիկական մոդելավորման և այլ ուղղություններով։
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
19:47 17-07-2024
Արայիկ Հարությունյանը ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին