Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչի շնորհիվ հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ:
Մանկունյանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 30 միավոր եւ «Տոտենհեմի» հետ կիսում է 5-6-րդ հորիզոնակաները, սակայն լոնդոնյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]«Վեսթ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Զլատան Իբրահիմովիչ, 5, 56