ԱՄՆ-ն կկրճատի Սաուդյան Արաբիային մատակարարվող բարձրակարգ զենքի քանակը
Վաշինգտնոը մտադիր է կրճատել Սաուդյան Արաբիային մատակարարվող բարձրակարգ զենքի քանակը, ինչը կապված է Եմենում խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի դեպքերի հետ, որտեղ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգային կոալիցիան պայքարում է ապստամբների դեմ, հայտնում է BBC-ն։
Ամերիկյան իշխանությունները խաղաղ բնակիչների մահվան առնչությամբ հայտնել են իրենց մտահոգությունը՝ հայտարարելով, որ օդային հարվածները սխալմունք են։
Չնայած ամերիկյան կողմի մտադրությանը, դեռևս ուժի մեջ է ավելի քան 3 մլրդ դոլար արժողության պայմանագիրը, որով նա պարտավորվել է մարտական ուղղաթիռներ մատակարարել սաուդցիներին։