ԱՄՆ-ն 11,25 մլրդ դոլար արժողության 4 ռազմանավ կվաճառի Սաուդյան Արաբիային
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 4 ռազմական նավերի վաճառքի մասին պայմանավորվածությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Գործարքը կարժենա 11,25 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության պաշտոնական կայքում:
Ըստ պայմանավորվածության՝ գործարքը ներառում է բազմաթիրախային նավերի, նրա պահուստային մասերի և հատուկ սարքավորումների՝ մասնավորապես սպառազինության,կապի և ռադիոհետախուզական սարքերի վաճառք:
Պայմանագրով նախատեսված է նաև սաուդցի ռազմածովայինների պատրաստում՝ ռազմանավերի շահագործման հարցում: Ռազմանավերի արտադրությամբ կզբաղվի ամերիկյան Lockheed Martin Corporation ընկերությունը: