1910 դիտում
10:59 30-09-2016
Սաուդյան Արաբիային մտահոգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով ԱՄՆ-ում ընդունված նոր օրենքը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախազգուշացրել են օրենքի «կործանիչ հետևանքների» մասին, որն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդում է BBC-ն։
Նոր օրենքը թույլ է տալիս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին ու տուժածներին հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ։
Ըստ տեղեկությունների՝ Էր-Ռիադը դիմել է Կոնգրեսին՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ հաղթահարելու համար այդ օրենքի վտանգավոր հետևանքները, հայտնել է Saudi Press Agency-ն։
Անանուն բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ օրենքը «թուլացնում է իմունիտետը» և կազդի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի այլ երկրների վրա։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո էր դրել օրինգծի վրա, սակայն Կոնգրեսն առաջին անգամ մերժել է այն։ Օբաման նշել է, որ օրենքը կհարվածի ԱՄՆի շահերին, քանի որ Սաւոդյան Արաբիան հանդիսանում է Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակիցներից մեկը։
Նմանատիպ նյութեր
3153 դիտում
14:41 01-10-2016
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեմ առաջին դատական հայցն են ներկայացրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով
1689 դիտում
09:47 30-07-2015
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային 5,4 մլրդ դոլարի Patriot համալիրներ կվաճառի
1208 դիտում
10:39 21-10-2015
ԱՄՆ-ն 11,25 մլրդ դոլար արժողության 4 ռազմանավ կվաճառի Սաուդյան Արաբիային
Այս բաժնից
865 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
841 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար