ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային 5,4 մլրդ դոլարի Patriot համալիրներ կվաճառի
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիային PAC-3 զենիթային համալիրներ վաճառելու գործարքը: Փաթեթը կարժենա $ 5.4 մլրդ:
Պետդեպում նշել են, որ գործարքն ուղղված է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մոտ առանցքային Սաուդյան Արաբիայի պաշտպանունակության լավացմանը:
Համաձայնագիրը հավանության է արժանացել Իրանի միջուկային ծրագրի հարցով գործարքի կնքումից հետո, որին դեմ էր հանդես գալիս Սաուդյան Արաբիան: