ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտը 2017 թ-ի գլխավոր սպառնալիքներից մեկը կլինի. փորձագետներ
Միջազգային հարաբերությունների հարցերով ամերիկացի փորձագետները հայտնել են 2017 թվականի ամենամեծ սպառնալիքներից մեկը. ըստ նրանց՝ դա լինելու է Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր հակամարտությունը, հաղորդում է BBC-ն։
Փորձագետների կարծիքով՝ նման հակամարտության հավանականությունը չափավոր է, սակայն հետևանքները կլինեն չափազանց ծանր։ Վերջիններս պնդում են, որ հակամարտությունը կարող է լինել դիտավորյալ կամ պատահական, որը կբխի Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ պահվածքից։
Մեկ այլ հնարավոր մեծ սպառնալիք են համարել Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամը, ինչը վտանգ կներկայացնի, առաջին հերթին, ԱՄՆ-ի համար։
Հարցմանը մասնակցել է շուրջ 500 կառավարական ներկայացուցիչ և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ։