Ռասիզմը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքներից մեկը. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Չարլսթոնի ողբերգական դեպքը, նշել է, որ ռասիզմը երկրի հիմնական սպառնալիքներից մեկն է շարունակում մնալ, հաղորդում է Reuters-ը:
«Դա մարտահրավեր է, որի դեմ մենք բոլորս պետք է պայքարենք: Կա մեծ առաջընթաց այդ հարցում, սակայն պետք է զգոն լինենք, քանի որ այն դեռ շարունակվում է՝ մթագնելով երիտասարդների գիտակցությունը, դավաճանում է մեր գաղափարները և մաս-մաս անում մեր ժողովրդավարությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկյան Չարլսթոն քաղաքի Էմանուել եկեղեցում 2 օր առաջ քաղաքի բնակիչ, 21-ամյա Դիլան Ռուֆի արձակած կրակոցներից սպանվել է 9 մարդ, իսկ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հանցագործությունը որակել է ահաբեկչություն: