211652_close_icon
views-count4666 դիտում article-date 15:22 12-12-2016

Հալեպը գրեթե ամբողջովին ազատագրված է

Դաժան ու կատաղի մարտերից հետո Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հալեպի տարածքի գրեթե 95 %-ի նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը, փոխանցում է gazeta.ru-ն։ «Սիրիական իշխանություններն ամբողջովին վերահսկում են Հալեպ քաղաքի տարածքի գրեթե 95%-ը։ Իսկ քաղաքի արևելյան թաղամասերի ընդհանուր տարածքը, որտեղ դեռևս ահաբեկչներ կան, ընդամենը 10 քմ է»,-ասված է կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը հայտնել է նաև, որ Սիրիայի զորքերի կողմից Հալեպի ազատագրման օպերացիայի առաջին օրից քաղաքից դուրս է բերվել ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, որոնցից 40.484-ը երեխաներ են։

Նմանատիպ նյութեր