«Ժնև 2»-ի առաջին ռաունդն ավարտվեց անարդյունք: Շվեյցարիայում սիրիական հակամարտող կողմերը մնացին իրենց դիրքերում և ոչ մի զիջման չգնացին: Արդյունքում իշխանությունը վերսկսել է ակտիվ ռազմական գործողությունները: Օդուժը ռմբակոծում է ընդդիմության հսկողության տակ գտնվող Հալեպի թաղամասերը: Սպանվում են ոչ միայն զինյալները, այլ նաև խաղաղ բնակչությունը: Իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է անլրջության համար:
«Ժնև 2»-ի հաջորդ ռաունդը նախատեսված է սկսել փետրվարի 10-ին, սակայն դրա անցկացումը հարցականի տակ է, քանի որ իշխանությունը դեռևս չի հաստատել մասնակցությունը բանակցությունների երկրորդ ռաունդին: Հալեպի ռմբակոծությունը կարող է վերացնել խաղաղ բանակցությունների ցանկացած հնարվորություն:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391427473]armnewstv.am[/url]