Իրաքի Մոսուլ քաղաքը գրեթե ազատագրված է ԻՊ գրոհայիններից
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներից Մոսուլի ազատագրման օպերացիայի վերջին փուլին են անցել, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Այս պահին ճակատամարտը գտնվում է վերջին փուլում։ ԻՊ-ը, որն արդեն գտնվում է մի փոքր շրջանում՝ շրջափակման մեջ, իր վերջին օրերն է ապրում»,-ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ իրաքյան իշխանությունները քայլեր չեն ձեռնարկի այն խաղաղ բնակիչների դեմ, որոնց հարազատները ԻՊ-ի շարքերում են կռվում, սակայն ԻՊ գրոհայինները կսպանվեն, եթե վայր չդնեն զենքը։
Հաջորդ շաբաթ Իրաքի վարչապետ կմեկնի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։