155694 դիտում
11:01 12-12-2016
Ձմեռն իր ողջ խստությամբ դեկտեմբերի 14-ին գալիս է Հայաստան. Գագիկ Սուրենյան
«Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտը այդ օրը կավելանա 25-35սմ-ով:
Դեկտեմբերի 14-ին Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում առավոտյան տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, այնուհետև կվերափոխվեն ձյան:
Դեկտեմբերի 15-17-ին ձյան տեղումները ժամանակ առ ժամանակ կպահպանվեն, բայց նրանց ինտենսիվությունը(քանակը) զգալի կպակասի: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
48359 դիտում
22:24 18-10-2016
Բնության հրաշք. ձմեռն ու աշունը իրարից բաժանված են ընդամենը մեկ գծով. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
991 դիտում
22:47 21-11-2024
Երևանի Կարմիր կամուրջը վերականգնվում է
775 դիտում
22:34 21-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին
847 դիտում
21:43 21-11-2024
Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին