1959 դիտում
15:48 15-12-2020
Եղբայրներ, սթափվել է պետք․ պատերազմի ու համավարակի հետևանքներին գալիս են գումարվելու ձմեռն ու տնտեական կոլապսը․ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի գրառումը․
«Իրականությանն առերեսվելու անկարողություն եւ ողբերգություն
Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ երեկո հերթական քննարկումներ էինք իրականացնում մեր քայլերի շուրջ՝ համախմբված համայնքի մի քանի ակտիվ անդամների հետ: Դրանից առաջ անշուշտ վատ նախազգացումներ ունեիք: Նախորդող դեպքերը՝ նկատի ունեմ ՀՀ վարչապետի իրարամերժ ելույթները, Արցախի նախագահի անհասկանալի ուղերձները, տեղեկատվական արտահոսքը ինչպես ռազմաճակատից, այնպես էլ թիկունքից, կասկածների դուռ էին բացել: Սակայն, վստահելով պաշտոնական տեղեկատվությանը, չէինք հավատում իրականությանը, հաղթանակի, բեկման հույս ունեինք: Երբեմն էլ անգիտակցաբար կասեցնում էինք տարածվող իրական լուրերը՝ խուճապ չառաջացնելու նպատակով: Ավաղ, հաղթանակի օրը հետաձգվեց, այն էլ անորոշ ժամանակով:
Ի՛նչն էր պատճառը այս ապատեղեկատվության: Ի՛նչն էր պատճառը, որ ժողովրդին իրականությունը չէին մատուցում: Տակավին շատ անհայտ հարցեր կան: Ցայժմ միայն մեղավորների փնտրտուք է եւ արդարացման փորձեր: Իսկ ոչ ոք ըստ էության չի խոսում: Ինչպես ընդունված է ասել՝ «ձայն բարբառոյ յանապատէ» կամ «պապանձումն Զաքարիայի»: Մեր հույսը միայն Ավետարանի տողերն են. «այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիամցուի» (Մտթ 10:26):
Ակնհայտ է նաեւ, որ շան գլուխը այլ տեղ է թաղված: Անգլերեն մի եզր կա “Psychological operations” (PSYOP), թարգամանաբար` «հոգեբանական գործողություններ»: Իսկ ավելի դիպուկ հոգեբանական ահաբեկում: Սրանք գործողություններ են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով՝ փոխանցելու սելեկտիվ ինֆորմացիա, հատուկ ընտրված տեղեկատվություն ազդելու լսարանի վրա, նրանց քայլերի եւ մտածելակերպի վրա, հասարակությունների, կառավարությունների, խմբերի եւ անհատների վարքագծի վրա, վերջին հաշվով նպաստելու, որ փոխվեն իրերի ընթացքը ըստ շահագրգիռ կողմի ցանկության եւ նպատակների:
Փաստերը գալիս են վկայելու, որ վերջին տարիներին թշնամին այս մեթոդներով բավականին «արդյունավետ» աշխատեց հայ լսարանի վրա: Ակնհայտ է, որ նույն կերպ աշխատեցին եւ շարունակում են մեզանում աշխատել «յուրայինները»: Ընկերային հազար ու մի խնդիրների դեմ պայքարող մարդկանց հոգիներն ու միտքերը պղտորեցին հեքիաթներով, սին խոստումներով, անտեղի հուսադրելով ու խաբելով: Հարվածեցին Եկեղեցուն, փորձեցին ոչնչացնել ազգային կառույցները, շահարկեցին երկրի ընկերային վիճակը, ինչպես մեր օրերի «հերոսը» կասեր՝ ժողովրդին «սուտ կամ կես սուտ մատուցելով», հասարակությունը բաժանելով ու պառակտելով:
Այսօր դառը իրականությանն ենք բախվել: Տակավին շարունակում ենք նույն մեղքի մեջ մնալ՝ ապրելով երկու տարբեր աշխարհներում. վիրտուալ՝ հեռու իրականությունից, եւ իրական՝ թշվառ ու անտեր: Իսկ մեծագույն պատիժը այն է, երբ մարդ զուրկ է իրականությունը գնահատելու եւ իրատես լինելու հնարավորությունից, համառում է իր անգիտության մեջ: Նույնքան մեծ պատիժ է, երբ մարդ զոհ է դառնում իր իսկ ստեղծած խաբկանքին եւ կեղծ իրականությանը: Այդ պատիժն էլ իր հերթին դառնում է ողբերգություն, երբ այդ անձը պատասխանատու դիրք ունի, եւ խաբկանքի խավարում հարատեւելու իր անմեղսունակ համառությունն արդարացնելու լծակներ:
Եղբայրներ, սթափվել է պետք: Պատերազմի ու համավարակի հետեւանքներին գալիս է գումարվելու ձմեռն ու տնտեական կոլապսը:
Երբ տեսնում եք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները ձեր ուժերից վեր են, եկեք խոստովանեք եւ ընդունեք ձեր մեղքը: Հրաժարվեք ու թույլ տվեք, որ ժողովուրդը նոր ընտրություն կատարի, որպեսզի «հները չգան»: Հնարքների մի դիմեք եւ մի համառեք: Մեզ հներ ու նորեր պետք չեն, մեզ բլոգեր ու քարոզիչ պետք չէ, մեզ լոզունգներ ու խոստումներ պետք չեն, այլ մեզ պետք է ուժեղ եւ կարող ղեկավար, որ իրականությունը գնահատելու եւ դիմացինին լսելու կարողություն ունի, ազգը համախմբելու ու միավորելու վճռականություն: Դարձի եկեք եւ այդժամ է, որ «կճանաչեք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՛ազատի» (Հով 8:32)»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան Իրականությանն առերեսվելու անկարողություն...
Posted by Vahram Qahana Melikyan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
3831 դիտում
23:16 11-07-2020
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան. Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ
2128 դիտում
16:24 11-08-2016
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին
Այս բաժնից
871 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1324 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան