19263 դիտում
11:57 09-12-2016
Մեկանգամյա արտոնության տրամադրում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2016 թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ համակարգն անցել է Ապահովադիրների (ավտոսեփականատերերի) վրա հիմնված բունուս-մալուս համակարգին, ինչպես նաև, հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրությունը, կատարվել են սակագների հաշվարկում կիրառվող ռիսկայնության գործակիցների ճշգրտումներ (առանձին գործակիցներ բարձրացվել են, մյուսները՝ իջեցվել կամ թողնվել անփոփոխ, իսկ որոշ գործոններ չեզոքացվել են սակագների հաշվարկում): Կատարված փոփոխությունների արդյունքում՝
1. հանրային տրանսպորտի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 80%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունը չի փոփոխվել, իսկ մոտ 20%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչև 28.000 դրամի չափով,
2. տաքսիի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 71%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունն աճել է տարեկան մինչև մոտ 28.600 դրամի չափով, իսկ մոտ 29%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչև մոտ 17.000 դրամի չափով:
Ընդ որում, նշված բոլոր դեպքերում նվազած, անփոփոխ կամ ավելացված ապահովագրավճարի շրջանակներում ավտոսեփականատերերին պատկանող բոլոր տրանսպորտային միջոցները համարվել են համապատասխան կարգի վարորդական իրավունք ունեցող անսահմանափակ թվով վարորդների վարման հնարավորությամբ պատշաճ ապահովագրված:
Միևնույն ժամանակ՝ ավտոսեփականատերերի Բունուս-Մալուս համակարգին անցմամբ պայմանավորված հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող մեկից ավելի ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են բարձր մալուսային դասերում, որը հանգեցրել է տվյալ անձանց համար վերջնական ապահովագրավճարի բարձրացման, ինչն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ և լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ՝
1. իրականում անցման արդյունքում ստացված պատկերը օբյեկտիվ է, հիմնավորված և արդար, քանի որ արտացոլում է ինչպես տաքսի և հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներն, այնպես էլ տվյալ ավտոսեփականատերերի պատահարների իրական վիճակագրությունը և իրենց գործընթացների կառավարման անարդյունավետությունը: Ստացված պատկերն ըստ էության ապահովում է ավտոսեփականատերերի ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային խմբերի համար սահմանելով ավելի բարձր և ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ:
2. տվյալ սեփականատերերի բարձր մալուսային դասերում հայտնվելը վկայում է, որ այդ անձանց կառավարման ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն, իրականում ունենալով վթարների բարձր վիճակագրություն, ԱՊՊԱ համակարգի նախորդ՝ վարորդների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգի շրջանակներում շարունակել են ապահովագրվել բոնուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է վկայել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման կամ վարորդներ փոխելու բավական բարձր վիճակագրության մասին (իրական կամ հայտարարված):
Այնուհանդերձ՝ հաշվի առնելով առկա մի շարք սոցիալական խնդիրները, ինչպես նաև այն, որ հանրային տրանսպորտի և տաքսիի ոլորտների խնդիրները մեր հանրության համար ներկայումս բավական զգայուն են՝ Բյուրոյի խորհուրդը որոշել է և ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է կանոններ հանրային տրանսպորտի և տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող և մալուսային դասերում գտնվող Ապահովադիրներին ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման միջոցով մեկանգամյա արտոնություն տրամադրելու վերաբերյալ (մեկանգամյա արտոնություն տրամադրելու կանոնների մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://paap.am/datas/zdocs/5da8d25a91c8bae411305ff2154726c1.pdf]հղումով[/url]:
Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին և տարածվելու են դրանից հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
17:09 24-08-2016
Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն
3350 դիտում
18:44 11-11-2016
Տաքսիստները բողոքի ցույց են կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց
Այս բաժնից
565 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
454 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
685 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am