211652_close_icon
views-count3173 դիտում article-date 18:44 11-11-2016

Տաքսիստները բողոքի ցույց են կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց

Այսօր մի շարք տաքսու վարորդներ և տաքսի ծառայությունների տնօրեններ բողոքի ցույց են իրականացրել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցների խոսքով ՝ ԱՊՊԱ համակարգի վերջին փոփոխություններով ավելի թանկ վճարումներ պետք է կատարեն։ «Սա բարեփոխում չէ, այլ չարեփոխում, ինչո՞ւ պիտի մենք կրկնակի ավել վճարենք»,- դժգոհել են նրանք։ Վարորդները և «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հանդիպեցին ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի հետ: Վերջինս պարզաբանեց, որ տաքսիների պարագայում ԱՊՊԱ-ն թանկանում է ռիսկայնության գործոնը հաշվի առնելով։

Նմանատիպ նյութեր