Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն
Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի [url=http://paap.am/index.php]www.paap.am[/url] կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝
1. հարցման պահի դրությամբ ապահովադրի բունուս-մալուս դասի մեծությունը և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող որոշակի տվյալներ,
2. հարցվող ամսաթվի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության վերաբերյալ,
3. հարցման ամսաթվի դրությամբ ԱՊՊԱ ոլորտում վարորդի ապահովագրական պատմության (վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած վթարների) որոշ մանրամասների վերաբերյալ։
Հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ձևերին և կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=330&act=more]հղումով[/url]։
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/b]