36947 դիտում
11:42 09-12-2016
Հյուսիսային ավտոկայանի դիմաց Infiniti-ի վարորդը բախվել է ոստիկանական Վիլիսին և Toyota-ին, որտեղ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց, որտեղ մոտ 2 ժամ առաջ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել և դեռ այնտեղ էին գտնվում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր աշխատանքներ էին կատարում տեղում վրաերթի մասնակից ավտոմեքենան տեղափոխելու ուղղությամբ, Infiniti մակնիշի 70 SG 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չնկատելով ոստիկանական լուսային ազդանշանները, բախվել է նախ՝ ՃՈ հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի 639 II 01 համարանիշի, այնուհետև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում գրանցված Վիլիս մակնիշի 074 II 03 համարանիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննչական բաժնում հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Infiniti-ի վարորդի ինքնությունը, թեպետ 1 հոգի ներկայանում էր, որ ինքն է վարորդը, սակայն կան կասկածներ, որ վարորդն այլ մարդ է եղել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103504/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 34 NՏ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Վարորդը փախուստի չէր դիմել: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+