71326 դիտում
19:36 08-12-2016
Մահվան ելքով վրաերթ Հյուսիսային ավտոկայանի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի դիմաց Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ղալթախչյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 34 NՏ 634 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները ՃՈ աշխատակիցների հետ պարզում են, թե որ քննչական բաժինը պետք է զբաղվի դեպքով, քանի որ հերթական անգամ կանգնել ենք փաստի առաջ, թե ով պետք է զբաղվի՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունը, թե Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը:
Կոտայքի ոստիկանությունն ու ՃՈ աշխատակիցները պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 40-45 տարեկան տղամարդ:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+